Ստիպում են գնալ, հետո ասում՝ «արի տուն»...
«Անցած տարվա ընթացքում մոտ 70 հազար հայ է լքել Հայաստանը: Փաստը իշխող կուսակցությանն ահազանգ չի՞» հարցին երեկ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է. «Իհարկե:
Հայերը միշտ գնացել են... Մյուսների ժամանակով էլ են գնացել, գնացել-եկել են: Էսօր էլ եւ գնում, եւ գալիս են»: «Էսօր ամենակարեւոր խնդիրը, որ ես սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապում եմ, գյուղատնտեսության խնդիրն է, մնացած հարցերը շատ ավելի երկրորդական են...»,-նշել է նա: «Բացարձակ անտեսում ենք 70 հազար մարդու հեռացումը երկրից, հրաշալի իմանալով, որ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ռեսուրսն է»,-նրան հակադարձել է ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նա ասել է, որ պետությունն այդ մարդկանց պահելու վրա որեւէ ծախս չի ուզում անել, փոխարենը «հազար տեսակի» ծախսեր է անում «Արի տուն» եւ այլ ծրագրերի համար: «Չեմ ասում դա վատ է, բայց մարդկանց չստիպենք գնալ իրենց տներից, հետո կանչենք՝ արի տուն»,-ասել է նա:

Կարծիքներ