Հյուրանոց՝ շատրվանների փոխարե՞ն

Հյուրանոց՝ շատրվանների փոխարե՞ն
Մեզ հասած տեղեկություններով՝ կառավարությունում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի շատրվանները եւ այդ տարածքում հյուրանոց կառուցել:



Թերեւս իր այդ քայլով Երեւանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից: Ի դեպ, ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել Երեւանի հուշաձանների ցանկում, սակայն ժամանակ առաջ հանվել են ցանկից: Ավելին՝ խոսում են, որ այդ տարածքում հյուրանոց է ուզում կառուցել մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը:



Երեւանի քաղաքապետարանից այս առթիվ չհաջողվեց ստանալ ոչ հերքում, ոչ հաստատում: Վերջին շրջանում քաղաքապետարանից մեկնաբանություններ ստանալը խիստ բարդացել է: