Մանկահասակ աղջիկների կավատները դատապարտվել են

Մանկահասակ աղջիկների կավատները դատապարտվել են
Օմսկի շրջանային դատարանը հաստատել է կավատների խմբավորման նկատմամբ ավելի վաղ Կիրովի դատարանի կայացրած որոշումը, գրում է lenta.ru-ն։ 42-ամյա Անդրեյ Կուկսինը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, իսկ 49-ամյա Իրինա Պյանզովան՝ 9 տարվա։ Խմբավորման եւս 5 անդամներ ստացել են 3 տարվա պայմանական ժամկետից մինչեւ 5 տարվա ազատազրկում։

Պարզվել է, որ Կուկսինի եւ Պյանզովայի ստեղծած խմբավորումը 2004-2009 թվականներին զբաղվել է ինտիմ ծառայությունների մատակարարմամբ Օմսկի եւ Մոսկվայի տարածքում։ Նրանց համար աշխատելիս են եղել հիմնականում անչափահաս աղջիկներ՝ մանկատների սաներ եւ աղքատ ընտանիքների երեխաներ։ Նրանցից ոմանց տարբեր սպառնալիքներով են ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։



top-news.am