Տեսնեմ գլխիս ինչ է գալիս

Տեսնեմ գլխիս ինչ է գալիս
«Լեզուն նրա համար է, որ մարդն իր մտքերը թաքցնի»: Թերեւս այս կարգախոսով է առաջնորդվել Սերժ Սարգսյանը երեկ՝ երկխոսության վերաբերյալ երկար սպասված հայտարարությունն անելիս: Մի կողմից՝ չի մերժում ՀԱԿ առաջարկը, մյուս կողմից՝ «հա» էլ չի ասում: Մի կողմից ծաղրում է, մյուս կողմից՝ կարեւորում: Մի կողմից սպառնում է, մյուս կողմից՝ խոստանում: Բայց սա ոչ թե դիվանագիտական մեծ հմտության դրսեւորում է, այլ անելիքը չիմացող մարդու պահվածք, որն ասում է՝ սպասեք, տեսնեմ գլխիս ինչ է գալիս: