Շորտերով ու սանդալներով Հաղպատում

Շորտերով ու սանդալներով Հաղպատում
Մինչ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիմքով կազմված քրեական գործի վրա միանգամից մի քանի քննիչ է գլուխ ջարդում, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ պետական սոցիալական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «զոհերին անուղղակիորեն հորդորում է վարչապետին զեկուցագրեր գրել», որոշ լուրերի համաձայն՝ «հիվանդ» Խաչիկյանն իրականում վերադարձել է Գերմանիայից եւ «փախած տուրիստի տեսքով» շրջում է հայրենի Լոռիում:



Անցած կիրակի, օրինակ, Խաչիկյանին շորտերով ու սանդալներով Հաղպատի եկեղեցում տեսանք: Եվ մինչ կհասցնեինք արագ-արագ մոտենալ ու մի քանի հարց տալ փառազրկված ՀՀԿ-ականին` իր առողջության, հետագա պլանների, Ախթալայի քաղաքապետ եղբոր ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի հարաբերությունների մասին, վերջինս «պապարացիների շունչն արագ զգաց ու փախ տվեց»:



Ի դեպ, ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության տարածած տեղեկատվության համաձայն՝ Խաչիկյանի «վզին» ոչ թե 40-50 հազար մահացած կենսաթոշակառու կա, ինչպես նախապես հայտարարում էին, այլ մոտ հինգ հարյուր: