Թալանել են ԱԺ նախկին պատգամավորի տունը

Ինչպես պարզվել է, նույն օրը՝ ժամը 05.00-ին, նշյալ դիմակավորված անձինք պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը, զենքի սպառնալիքով հափշտակել 35 հազար դոլար, 3,5 միլիոն դրամ, ոսկյա, արծաթյա եւ ադամանդե զարդեր եւ 6 արժեքավոր նկարներ, ինչից հետո դիմել են փախուստի:
Ազիզյանին, նրա կնոջը եւ դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ