Նախագահը հորդորում է երիտասարդներին ակտիվ լինել

Նախագահը հորդորում է երիտասարդներին ակտիվ լինել
Անցած շաբաթ օրը ելույթ ունենալով «Միասին» երիտասարդական շարժման անդամների առջեւ՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երիտասարդներին հորդորել է քաղաքական գործընթացներում, մասնավորապես ընտրություններում ակտիվ լինել:  Սեւանա լճի ափին նա երիտասարդներին խորհուրդ է տվել  առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ընտրվել եւ ընտրել»:



«Չեմ ասում հաստատ կհաղթեք: Պարտությունն էլ պիտի ճաշակեք, որ ուժեղանաք: Բայց անպայման մասնակցեք: Առանձին թե փոքրիկ կոալիցիոն խմբերով»,- ասել է ՀՀԿ առաջնորդը, որի հայտարարությունը երիտասարդությունն օվացիաներով է ընդունել: