NASA-ն մարդու հետքեր է գտել Լուսնի վրա

NASA-ն մարդու հետքեր է գտել Լուսնի վրա
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է Լուսնի վրա մարդու գործունեության հետքերի նոր լուսանկարներ: Բարձր կետայնությամբ լոսանկարներն արվել են  Lunar Reconnaissance Orbiter (LRO) արբանյակով, որը պտտվում է Լուսնի շուրջ 2009թ.-ից: Լուսանկարների վրա կարելի է տեսնել 1960-1970թթ. լուսնային գիտարշավների ժամանակ ամերիկյան տիեզերագնացքների թողած սարքավորումները: Նմանատիպ լուսանկարներ եղել են նաեւ նախկինում, սակայն այս վերջին շարքն առանձնանում է բարձր որակով: Լուսանկարների վրա երեւում են նաեւ գիտական փորձարկումների հետքեր, տիեզերագնացների թողած լուսնագնացը եւ նույնիսկ լուսնային փոշու վրա մնացած մարդկային հետքեր: Գիտնականները պետք է ուսումնսիրեն արբանյակից ստացված մի քանի հարյուր հազար որակյալ լուսանկար: