Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 11-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 11-ի համարում

Հայ ազգային կոնգրեսի հաջորդ նստացույցն անժամկետ է լինելու, համոզված է ՀԱԿ քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի կարծիքով, ժողովուրդը դժգոհ չհեռացավ Ազատության հրապարակից:



«Սերժիկ, հեռացիր ոտքով». ՀԱԿ-ը պահանջում է նախագահական արտահերթ ընտրություններ. հաղթանակը մո՞տ է:



«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը սպասում է  «27-ի» գործի նախաքննության ժամանակ իր կրած վնասների փոխհատուցմանը: Հայաստանը վերսկսում է նրա գործը:



Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ադրբեջանում մնաց ընդամենը 2.5 ժամ, որը, ըստ լրատվամիջոցների, նվաստացուցիչ է այդ պետության համար: Սակայն հայ քաղաքագետները համոզված են, որ Հայաստանում երկար մնալը նախընտրական ակցիա էր:



Ընտրություններից առաջ ԱԺԴ-ին եւ նրա նախագահ Արշակ Սադոյանին հիշել է Վրաստանից նոր վերադարձած Մարինե Խառատյանը: Սադոյանը կարծում է, որ սմարթֆոնի եւ պլանշետների մուտքը Հայաստան հեղափոխություն կարող է առաջացնել:



Մեր հռչակավոր գլադիատորի կատաղի հարձակումներից Մակեդոնիան տապալվեց, ու Արամ Պաչյանը խմբագրությունում իր գործընկերների հետ կարմիր գինի վայելելուց հետո ատամները սրած սպասում է կանաչագիժ իռլանդացիներին մեր խոյահարմանը:



Սոնա Ադամյանն էլ է ոգեւորված Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակով եւ համոզված է, որ 45-60 եվրոյով Իռլանդիայում ձեռք բերված խաղի տոմսերը չեն կեղծվի՝ ինչպես Հայաստանում:



Արարատի նախկին մարզպետի որդու գործը դատարանում է, սպանությունները բանակում շարունակվում են եւ բազմաթիվ այլ լուրեր ու հոդվածներ «Հրապարակի» հոկտեմբերի 11-ի համարում: