41 թեկնածու կոնգրեսի կողմի՞ց

41 թեկնածու կոնգրեսի կողմի՞ց
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրել իր թեկնածուներին եւ պայքարել հանրապետականների օլիգարխ թեկնածուների դեմ: ՀԱԿ քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը, քննարկե՞լ են այդ հարցը, եւ եթե այո, ապա ովքե՞ր են այդ թեկնածուները:



«Հայ ազգային կոնգրեսում նման հարց չի քննարկվել, որովհետեւ այսօր ուրիշ հարց ունենք օրակարգում»,- ասաց Փաշինյանը եւ, տեղեկանալով, որ խոսքն առավել եւս հերթական ընտրությունների մասին է, հավելեց. «Չգիտեմ այդ լուրերը որտեղից են ծնվում, բայց ես ձեզ կարող եմ երաշխավորել, եւ դուք կարող եք հաստատ համոզված լինել, որ նման քննարկում չի եղել»:



Ափսոս՝ մեզ էլ թվում էր, թե ընդդիմությունը սկսել է ծրագրավորված ու նպատակային պայքար մղել: Իսկ 41 թեկնածուների գաղափարը միայն ողջունել կարելի է: