Ինչո՞ւ եկեղեցին պետք է հարկային արտոնություններ ունենա

Ինչո՞ւ եկեղեցին պետք է հարկային արտոնություններ ունենա
Երեկ խորհրդարանում 74 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց այն փաթեթը, որով Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ֆուտբոլի դաշտերը, մարզադաշտերը, սպորտային համալիրները, ճաշարանները, սրճարանները, հանգստյան տները, առողջարանները, կինոթատրոնները, խանութը եւ տաղավարները, արտադրամասերը, կոմբինատները, արհեստական լիճը եւ լճի տակ գտնվող մառանները, բնակելի տները, բնակարանները, առանձնատները, արոտավայրերը եւ այլն ազատվում են գույքահարկից ու հողի հարկից: Նման խայտառակ հարկային արտոնություն տալու իմաստն անգամ ԱԺ պատգամավորները չեն հասկանում. ի վերջո ինչու պետք է եկեղեցին այսպիսի բիզնես գործունեությամբ զբաղվի եւ ինչու պետք է հարկային արտոնություններ ունենա: