Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 27-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 27-ի համարում
Զենքի վրա երդված ԱԺ դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը համոզված է, որ թե ՀԱԿ-ը, թե իշխանությունները Հայաստանում ժողովրդավարության հաստատման անհրաժեշտության մասին մոռացել են. մեկը վկայական է բաժանում, մյուսը՝  հավաքում:



Պատգամավոր Դալլաքյանի օրենսդրական առաջարկը՝ մանկապիղծներին կաստրացիայի ենթարկել (ամորձատել). ո՞վ կլինի առաջին զոհը



Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Ավանի նախկին ղեկավար Տարոն Մարգարյանը չի նկատել, որ հարազատ կուսակցությունը լքում են շատերը. նա շարունակում է կուստոմսեր բաժանել:



«Բանակն իրականում» նախաձեռնությունը պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի՞ պաշտպան. Գայանե Սարիբեկյանի հարցին ի պատասխան՝ նախաձեռնության ղեկավար Արթուր Սաքունցը «մեսիջ» է ուղարկել  ԿԳԲ-ին՝ «հերիք ա լսեք իմ հեռախոսները»:



Դանիել Իոաննիսյանն առաջարկում է Իսրայելի օրինակով ցրել այն զորամասերը, որտեղ դեդովշչինա է. մասնավորապես «Եղնիկները» եւ դրա նման մի երկու զորամաս, բայց վախենում  է, որ ՊՆ-ն շատ թույլ է նման ռադիկալ ռեֆորմների համար:



Ինչու է Թուրքիան հրաժարվում միջազգային օգնությունից. քաղաքական որոշո՞ւմ է ընդդեմ քրդերի



Դերասան Սերգեյ Դանիելյանի  համար քաղաքականությունը զուգարանի թղթի նման բան է՝ օգտագործեցիր, գցեցիր մի կողմ՝ վերջ:



Արգամիչին փոխարինում էՍուրենի՞չը, մարզերից ՀԱԿ-ի համակիրներն արդեն ծրագրում են գալ հանրահավաքի. այս եւ շատ այլ լուրեր ու հոդվածներ «Հրապարակի» հոկտեմբերի 27-ի համարում: