Ընդամենը «ստրախովկա՞» են

Ընդամենը «ստրախովկա՞» են
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ ընդլայնված կոալիցիայի գաղափարն իջեցվել է հենց Բաղրամյան 26-ից, եւ լուսանցքում հայտնված քաղաքական դեմքերի, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ակտիվացումը վերջին շրջանում եւ ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկներն ամենեւին ինքնաբուխ չեն: Ի դեպ, խոսվում է, որ այս նպատակով առաջիկայում դեռ նոր-նոր արխիվացված ուժեր եւ անհատներ ասպարեզ կգան, ինչպես, օրինակ, Արշակ Սադոյանը, Հայկ Բաբուխանյանը, Յուրի Մանուկյանը եւ այլք: Սակայն ասում են, որ այս մարդիկ Սերժ Սարգսյանի համար ընդամենը «ստրախովկա» են: Կախված ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքից, Սերժ Սարգսյանը կամ կկազմի այդ կոալիցիան, կամ այս մարդկանց կուղարկի այնտեղ, որտեղից եկել են: