Ո՞վ առաջինը կհայտարարի

Ո՞վ առաջինը կհայտարարի
Ո՞վ առաջինը կհայտարարի կոալիցիայի վաղաժամ մահվան մասին՝ ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ն: Այս օրերին նման դիլեմայի առաջ են կանգնած կոալիցիոն գործընկերները: Երկուսն էլ ստարտի վրա, որ գործընկերոջից «մի ոտ շուտ» ազդարարեն իրենց որոշման մասին: Մեր տեղեկություններով, անգամ հայտարարությունների տեքստերի վրա են աշխատում: Թեեւ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին արգելել է առանց իր հետ համաձայնեցնելու որեւէ հրապարակային հայտարարություն անել կամ կրքերը շիկացնել, սակայն որ հանգուցալուծումը մոտ է, ոչ ոք չի կասկածում: Տեսնենք ով է առաջինը հատելու վտանգավոր եզրագիծը: