ՀՀԿ պառլամենտական «շիլափլավի» հետեւանքների մասին

ՀՀԿ պառլամենտական «շիլափլավի» հետեւանքների մասին
ՀՀ տեղեկատվական ողջ համակարգը, «հալած յուղի» տեղ ընդունելով  ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության  տարածած  հաղորդագրությունը, երեկ, լուր  տարածեց  այն մասին, որ  ԱԺ  նախագահի  պաշտոնն արդեն  թափուր  է:



Աշխարհի  ոչ մի  երկրում  նման  կարգ  սահմանված  չի  և չի էլ  կարող  լինել, որ  պառլամենտի  աշխատակազմն ընդունի պառլամենտի  խոսնակի   հրաժարականը: Բոլոր  երկրներում  էլ, այդ  հրաժարականը որոշմամբ  ընդունում    կամ  արձանագրում են  պառլամենտները /Հ.Գ./, իսկ հակառակն  ուղղակի ծաղր  կդիտվի  երկրի  հանդեպ:



Մեր   օրենդրությունն  էլ  է նույնը  սահմանում, այն է՝ ԱԺ  կանոնակարգի,  չնայած  անփույթ ձևակերպված,  20-րդ  հոդվածով  սահմանվում  է  հրաժարականի մասին դիմումի քննարկման ընդունումը, ինչի  մասին և պետք  է  տեղեկացներ ԱԺ  աշխատակազմը, իսկ  97-րդ հոդվածի      8-րդ  մասը սահմանում  է  նրա  մասին  որոշման ընդունման կարգը:



Ահա,  այս  վերջին  նորմը  չեն  կատարում  ԱԺ-ի «վերևներում», անթաքույց  խուսանավելով  այդ հարցի քննարկումից, որտեղից  էլ ստացվում  է ՀՀԿական  այս  «շիլափլավը» ՝



  • ՀՀԿ  խորհրդի  կողմից  Տ.Թորոսյանին  պարտադրված  հրաժարականն առանց  ընդունելու, Հ.Աբրահամյանին  «ընտրում  են»  ԱԺ  նախագահ:




Այսինքն, նա  երբևէ ԱԺ նախագահ  չի  եղել:







  • Առանց Վ.Հովհաննիսյանի  հրաժարականն ընդունելու, Ս.Նիկոյանին էլ  «ընտրում  են» ԱԺ փոխնախագահ:




Այսինքն, սա  էլ  երբևէ ԱԺ փոխնախագահ  չի  եղել:







  • Երբևէ  ԱԺ  նախագահ  չեղածի, իբր,  հրաժարականի հետևանքով նրան փոխարինում  է երբևէ ԱԺ  փոխնախագահ  չեղածը...




 



Իսկ, ծաղրի  վերածած այս խառնաշփոթի  արդյունքում, արդեն երրորդ  տարին է ՀՀ  պառլամենտը  շարունակում  է ապօրինի գործունեություն իրականացնել, որին  սիրով հետևում է սահմանադրության  պահապան  ՀՀԿական նախագահը:



Համատարած  ապօրինություններ:



Հիշեցնենք,  որ այս որակը Բրյուսելում, վերջերս համարյա ընդունվեց, որպես «ժողովրդավարությանն  անդառնալի  նվիրյալներ» և, թերևս, այդ  պատճառով, սույն տեղեկատվությունը տրամադրել  ենք  նաև  եվրոպական  իրավասու  կառույցներին, այդ  թվում, ԵԽԽՎ  Մոնիտորինգի հանձնաժողովին  և  եվրոպայի  ժողովրդական կուսակցությանը, հասկացնելով, որ  ՀՀԿական այս որակին  աջակցման արդյունքը  ոչ  միայն միջամտություն է մեր ներքին  գործերին, այլև՝   ծաղր  է  մեր  ժողովրդի հանդեպ:



Դիմել  ենք նաև  ՀՀ  Նախագահին  սույն  խնդրում սահմանադրական կարգի  պահպանման ակնկալիքով, այն է՝ ԱԺ-ն  վերադարձնել  օրինական դաշտ:



ՀՊԱԿ  լրատվություն