Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 3-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 3-ի համարում
Փոքր ժամանակ հեքիաթի փոխարեն Հովոն՝ Հովհաննես Ազոյանն Աստվածաշունչ է կարդացել: Դա էլ իր հեքիաթների գիրքն է եղել: Վերջինիս հետ  հարցազրույցի երկրորդ մասն է ներկայացնում  Սոնա Ադամյանը:



Թեկուզ հինգ տղամարդ էլ նրան ընդդիմանան, երիտասարդ հանրապետական Անին կդնի իր թեկնածությունը: Նա ոչ ավել ոչ պակաս որոշել է մեծամասնականով մրցել Բելաջիոյի Գրիշի հետ:



Տնտեսական շաբաթն է ամփոփում Գոհար Սիմոնյանը, իսկ գլխավոր խմբագիր  Արմինե Օհանյանը համոզված է , որ բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածի ու արածի համար:



Ակտիվ քաղաքացի Եղիշե Գրիգորյանն  ԱՄՆ-ից  հետեւում է նոտարական քննություններին եւ իր դիտարկումներն է ներկայացնում:



Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոփոխություններից ոգեւորված գյումրեցիներն են դժգոհում իրենց քննչական ծառայության պետից:



Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սպասում է Ռուսաստանի ընտրություններին, նրանք կարծում են, որ իրենց բարեկամ կուսակիցները լավ արդյունք ցույց կտան: Լուսինե Շահվերդյանն է զրուցել համար առաջին կոմունիստի հետ:



Այս եւ այլ հետաքրքիր լուրեր եւ հոդվածներ կարդացեք «Հրապարակի» շաբաթօրյա համարում: