Միայն սոցհարցումներում են

Միայն սոցհարցումներում են
Հին անեկդոտ կա սոցիոլոգիական հարցման մասին, ըստ որի՝ հարցումներից պարզվել է, որ «ման է գալիս» տղամարդկանց 80 տոկոսը եւ կանանց 20 տոկոսը: Միայն թե այս հարցումից պարզ չէ, թե ում հետ է ման գալիս տղամարդկանց 60 տոկոսը: Հեղինակավոր Heritage Foundation-ը The Wall Street Journal-ի հարցումներ է անցկացրել եւ պարզել, որ Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով աշխարհում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող է սա ներկայացնել որպես իր կառավարության գործունեության հաղթական արդյունք, բայց Հայաստանում գործարարությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ գիտի, որ այդ ազատությունները կան միայն սոցհարցումներում: