Մայթերը մաքրում են

Մայթերը մաքրում են
Երկարատեւ փորձերից, սպառնալիքներից ու դժվարություններից հետո Երեւանի քաղաքապետարանը սկսել է Աբովյան փողոցի մայթերը մաքրելու գործընթացը: Սա չվերագրենք նախընտրական շրջանին, հավատանք, որ իշխանությունը սկսել է հոգ տանել մայրաքաղաքի նկարագրի մասին: Ուրեմն ինչքա՜ն քանդելու, փոխելու, բարեկարգելու, վերականգնելու բան կա Երեւանում: Աբովյան փողոցում օբյեկտներ ունեցող օլիգարխներն ու պաշտոնյաներն, անշուշտ, չեն տուժի՝ նրանց համարժեք փոխհատուցումներ են տվել, բայց շահելու է երեւանցին: