Հայությունը ցնծում էր

Հայությունը ցնծում էր
Երեկ ողջ աշխարհասփյուռ հայությունը ցնծում էր Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագծի կապակցությամբ, եւ որոշ կուսակցությունների հատկապես երիտթեւերը որոշել էին գնալ Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտագիտությունը հայտնելու օրինագիծն ընդունած երկրին: Լավ է, որ մեր երիտասարդներն այսքան ակտիվ են ու ազգային գաղափարներով տոգորված: Վատ է, որ այս ակտիվությունը դրսեւորվում է միայն մեր պատմության անցքերի ու դրանց շուրջ ծավալվող իրադարձությունների առիթով: