Մահացել է Հիտլերի նմանակը

Մահացել է Հիտլերի նմանակը
Ուզբեկստանի մայրաքաղաքում մահացել է դերասան Ալեքսնադր Շիշկինը, ով հայտնի է դարձել աշխարհին որպես Ադոլֆ Հիտլերի նմանակ: Դեկտեմբերի վերջին Շիշկինն ընկել եւ կոտրել է ձեռքն ու ոտքը, որից հետո հիվանդանոցում է գտնվել: Մահվան լուրը հաղորդող գործակալությունը չի նշում, թե կոնկրետ ինչն է մահվան պատճառ հանդիսացել:



Ալեքսանդր Շիշկինը նկարահանվել է մի շարք ֆիլմերում` Ադոլֆ Հիտլերի դերում: Կյանքի վերջին տարիները հայտնի դերասանը աղքատության մեջ է անցկացրել, ապրել է ցածր կենսաթոշակով եւ հարեւանների օգնությամբ: