Մինասյանն ինքն է հրաժարվել

Մինասյանն ինքն է հրաժարվել
Իշխանական էլիտայից եւ ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում: Մեզ հաջողվեց պարզել, որ դա պատահական չէ, ոչ էլ կանխավ մտածված: Պարզապես Մինասյանը, ծանոթանալով ցուցակին, կտրականապես հրաժարվել է ընդգրկվել այնտեղ՝ չցանկանալով, որ իր անունը գրվի ոմանց անունների կողքին: Պարզ չէ, թե այս քայլն ինչպես է անդրադառնալու նրա ճակատագրի վրա: Ի դեպ, ՀՀԿ ցուցակից դժգոհների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: