Նախընտրական հեուստակամուրջ՝ Երեւան-Գյումրի

Նախընտրական հեուստակամուրջ՝ Երեւան-Գյումրի
Երեկ մենք տեղեկացանք, որ ՀՀԿ Գյումրիի մեծամասնական թեկնածու Արման Սահակյանը պատրաստվում է իր վերջին նախընտրական հանրահավաքն անել մայիսի 4-ին: Այն կայանալու է քաղաքի կենտրոնական հրապարակում եւ հիմնականում համերգային ծրագրից է կազմված լինելու, որի ժամանակ մեծ պաստառներ են փակցվելու հրապարակում, եւ հեռուստակամուրջ է լինելու Երեւանի Ազատության հրապարակի հետ, որտեղ ընթանալու է ՀՀԿ ավարտական հանրահավաք-համերգը: