Հերթական պարտությունը

Հերթական  պարտությունը
«Հայ հանրությունը, տարված մանդատակռվով, ուշադրություն չի դարձնում, հայկական դիվանագիտությունը վերջին օրերին արաբական աշխարհում խայտառակ պարտություն է գրանցել»,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Խոսքը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող  Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների մայիսի 10-ի հանդիպման ընթացքում ընդունված որոշման մասին է, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ընդունված որոշումը մեզ համար պարզապես ջախջախիչ պարտություն կարելի է համարել. 120 երկիր մի որոշման են եկել, որտեղ նշվում է, որ ԼՂՀ հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, սուվերենության, ուժի չկիրառման եւ բանակցային գործընթացով: Ասել է թե՝ միանգամայն ադրբեջանամետ դիրքորոշում»,-նշել է Արամ Կարապետյանը՝  նկատելով, որ ՄԱԿ-ից հետո վերոնշյալ կազմակերպությունը երկրորդն է իր ազդեցությամբ: