Խորքում

Խորքում
Ալիեւը գնաց Ալլահի մոտ՝ գանգատվելու Սաֆարովից: Ալլահն ասաց՝ պոչը քեզնից է:



ԱՅՑԸ՝ ՔՅԱՍՏԸՄ



Ալիեւի սպասվելիք այցը Փարիզ հնարավոր է հետաձգվի կամ հայտարարվի չեղյալ: Հայտնի է, որ ֆրանսահայերը, ով էլ լինի եկողը, քնելու սովորություն չունեն:



 



ԴԱՎԱՅ, ԴԱՎԱՅ…



- Մենք շտապում ենք, որովհետեւ Սաֆարովի հերոսացումից մինչեւ մարագ մեկ քայլ է,- ասել է Ադրբեջանի ազգային հերոսի մահախոսականը պատրաստող կառավարական հանձնաժողովի նախագահը:



ՃԱՐԱՀԱՏ



Ադրբեջանցիներն այսուհետ իրենց աշխատավարձի մի զգալի մասը կփոխանցեն Ադրբեջանի նախագահին կից մարդասպանության աջակցության  «Սաֆարով»  հիմնադրամին:



ԹՈԽԼԻ



Ոչխարն այսօր թե ադրբեջանահայկական թշնամության եւ թե ադրբեջանահունգարական բարեկամության խորհրդանիշն է: Նաեւ Մեջլիսին հանձնարարվել է օրինագիծ մշակել՝ այդ կենդանու պատկերն Ադրբեջանի զինանշանի վրա հարմարեցնելու մասին:



Killdim Press