Հանրապետականը մարզերում խնդիրներ ունի

Հանրապետականը մարզերում խնդիրներ ունի
Երեկ հաստատվել է երկուշաբթի մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: Հովիկ Աբրահամյանն ակնհայտ անտրամադիր է եղել ու ներկաներին տեղեկացրել է, որ երկուշաբթի մի կիսատ հարց ունեն, դրանից հետո դատախազը հանդես կգա միջնորդությամբ: Ըստ լավատեղյակների` Արգամիչն անտրամադիր է, որովհետեւ երկու օր առաջ, ՏԻՄ ընտրությունների հետ կապված խնդիրներ են ծագել. որոշ համայնքներում ոմանց խոստումներ են տվել, սակայն նրանք չեն ընտրվել: Մասնավորապես Գեղարքունիքում բողոքի ալիք է հասունանում: Մարզ է գործուղվել Գալուստ Սահակյանը` հանդարտեցնելու վիճակը, որովհետեւ, ինչպես նախագահականից ասել են, էս պահին նման բան «ըսկի» պետք չի: