Լեւոն Անանյանի փառաբանության ճիչը

Լեւոն Անանյանի փառաբանության ճիչը
«Փառք ամենահոգևոր քաղաքապետին` Վարդան Ղուկասյանին, մտավորական քաղաքապետին, որը 13 տարի քաղաքը մոխիրներից հառնելով և սոցիալական հարցերը և մնացած բոլոր, բոլորը հառնեց էս դժվարին պայմաններում: Դա մեզ համար գրական ու ռազմավարական նշանակություն ունի, որ արվեստների և արհեստների մայրաքաղաք մեր Գյումրին ուշադրության կենտրոնում պահեց մշակույթը, բոլոր արձաննները, բոլոր եկեղեցիները, որոնք էսօր էլ վերակառուցման ընթացքի մեջ են, էն բոլոր մշակութային օջախները, որոնք բացվեցին»: Այս խոսքերի հեղինակը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն է, ով Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում մասնակցում էր Վարդան Ղուկասյանի մեծարման երեկոյին: