Վարչապետը շարունակում է սպառնալ

Վարչապետը շարունակում է սպառնալ
Այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին ասել է, որ  ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների բացահայտումներ, թերություններ, բացթողումներ։ «Մինչև այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները։ Այսուհետև այդպես չի լինելու։ Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրություններին ծանոթանաք և այս հերթական ստուգումները, որ տարեկան ծրագրով իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»։