ԵՀ-ն անդրադարձել է Ստամբուլում հնչած հակահայկական կոչերին

ԵՀ-ն անդրադարձել է Ստամբուլում հնչած հակահայկական կոչերին
Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության առաջընթացի մասին Եվրահանձնաժողովի 2012 թ. զեկույցում Եվրամիությունը անդրադարձել է փետրվարի 26- ին Խոջալուի ողբերգության 20- րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած արարողությունը, որն ուղեկցվել է հակահայկական ռասիստական կոչերով, դեպի հայկական «Ակոս» թերթ երթ անցկացնելու փորձով։



Զեկույցում  հիշեցում կա նաեւ փետրվարի 2- ին Մալաթիայի քաղաքապետարանի՝ հայկական գերեզմանոցում մատուռը քանդելու որոշման մասին։



Զեկույցում նշվում է նաեւ, որ  Թուրքիայում խոսքի, խղճի եւ կրոնի ազատությունը ընդհանուր առմամբ հարգվում է: Այս առումով օրինակ բերվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 1915 թվականից հետո արդեն երրորդ անգամ անցկացված կրոնական արարողությունները։