Բացվել է միջբուհական ցուցահանդես-մրցույթը (լուսանկարներ)

Բացվել է միջբուհական ցուցահանդես-մրցույթը (լուսանկարներ)
Այսօր  ժամը 13:00-ին, «Հայարտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը, որին իրենց ստեղծագործություններն են ներկայացրել ավելի քան 80 երիտասարդ ստեղծագործողներ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։



 



Միջբուհական ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։

Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն գեղանկարը, քանդակը եւ գրաֆիկական աշխատանքը։ Մրցականակիրները կստանան դրամական պարգեւներ։ Ցուցահանդեսը բաց կլինի նոյեմբերի 15-19-ը։