Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին ոսկե մեդալ է հանձնել

Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին ոսկե մեդալ է հանձնել
Երեկ երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի է  ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը:ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում,  նրան պարգեւատրել է  ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար:



ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգեւատրվել է նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: