Լոռվա համայնքներում չկա բյուջեի հրապարակայնություն

Լոռվա համայնքներում չկա բյուջեի հրապարակայնություն
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համայնքապետերի հետ խորհրդակցության ժամանակ ասել է, որ մարզի համայնքների 95 տոկոսում բյուջեների առումով իսպառ բացակայում է հրապարակայնությունը:



 



Ըստ մարզպետարանի, Արթուր Նալբանդյանը նկատել է, որ եթե նախնական քննարկումներ չեն կատարվում, բնականաբար համայնքների բնակիչները տեղյակ չեն, թե իրենց վճարած հարկերն ինչ նպատակներով են ծախսվում եւ սա է նաեւ պատճառը, որ հարկերի հավաքագրումը պատշաճ մակարդակով հնարավոր չի լինում իրականացնել:



 



Նոյեմբերի 23-ի դրությամբ Լոռու մարզում հավաքագրվել է 81 միլիոն 100 հազար դրամ սեփական եկամուտ՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա 54,7 տոկոսը, գույքահարկ` 32 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58,2 տոկոսը, եւ հողի հարկ` 17,2 մլն` նախորդ տարվա 43,8 տոկոսը: Գույքի վարձակալության դիմաց հավաքագրվել է 10,7 մլն դրամ` 56,9 տոկոս: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշից բոլոր հարկատեսակների գծով մարզի համայնքները հետ են 67 մլն դրամով: Մինչեւ 90 տոկոս հավաքագրում չապահովելու դեպքում համայնքները կարող են նաեւ դուրս մնալ պետական բյուջեով իրականացվող ծրագրերից: