«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ սակագները կաճեն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ սակագները կաճեն
Հաստատված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա: 



 



Ընկերությունից տեղեկացանք, որ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց: Այսպիսով, 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012 թվականի 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3%-ով: Վերջին 3 տարում առաջին անգամ կաճեն նաեւ բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:

Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները: Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակի վրա:



 



Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1%, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10%: