Մի քանի դիտարկում Ազատության հրապարակից

Մի քանի դիտարկում Ազատության հրապարակից
«Քիչ առաջ եմ վերադարձել Ազատության հրապարակից: Ամբողջ օրը ցանցում չեմ եղել: Ու լավ է, որ չեմ եղել: Եթե լինեի, զզվանք էի ապրելու, ինչպիսին հիմա եմ ապրում:



Երբ իշխանամետները, իշխանական ԶԼՄ-ները և «ընդդիմադիրները» նույն նյութներն են տարածում, նույն կարծիքը ձևավորում, դա ավելի քան զզվելի է: Բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց պատասխանելու ժամանակ չունեմ, քանի որ անտանելի հոգնած եմ և քաղցած: Միայն կգրեմ որոշ կետեր, որոնք այս պահի դրությամբ պարզ են ինձ համար.

1. Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը վճռականություն է հայտնում պայքարել մինչև հաղթանակ: Նա կոչ է անում ընդդիմադիրներին այսօրվա՝ փետրվարի 21-ի՝ ՀՀԿ հանրահավաքի ժամանակ լինել Ազատության հրապարակում:

Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակորեն՝ անուն առ անուն, կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ այս պայքարին՝ նշելով սա իր պայքարը չէ, այլ բոլորի պայքարը:



2. Փետրվարի 21-ին, այսօր, նշված ժամին Ազատության հրապարակը բավականին սակավաթիվ էր՝ համեմատած նախօրեի հետ: Գոնե ինձ համար ակնհայտ էր, որ բացի Նիկոլ Փաշինյանից որևէ ընդդիմադիր ուժ չմիացավ, իր սատարումը և ռեժիմը տապալելու գործում իր պատրաստակամությունը չհայտնեց:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում հավաքված ժողովրդին հայտարարեց, որ գնում է հանդիպման Սերժ Սարգսյանի հետ: Նա ժողովրդին չխնդրեց գնալ տուն, այլ առաջնորդեց մարդկանց հոսքը դեպի Բաղրամյան 26: Մինչ Րաֆֆին ներսում էր, Բաղրամյան 26-ի վրա հավաքված մարդիկ կոչ էին անում բոլորին միանալ: Ինչևէ, այստեղ նույնպես ոչ ոք չմիացավ:

Նախագահականից դուրս գալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ և վաղը՝ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքում նա կհայտնի թե ինչպես պետք է շարունակվի պայքարը:

Գոնե ինձ համար պարզ է, որ որոշման կայացման հարցում մեծ դեր են ունենալու ընդդիմադիր այլ ուժերի հետ բանակցությունները:



3. Ինչպես ընտրարշավի շամանակ, այնպես էլ այսօր ի՞նչ ենք տեսնում: Րաֆֆիին շարունակում են քարկոծել: Նրանից հեղափոխության գնալու քայլեր են ակնկալում և փորձում նրան նսեմացնել նրանք, ովքեր չգիտես ինչու այսօր Բաղրամյան 26-ի դիմացը այդպես էլ չիջան: Ավելին, նրանց մեջ կան նաև նորելուկ ցուցիկներ, ովքեր երբեք չեն նկատվել որևէ պայքարի թեժ գծում, ի հայտ են եկել վերջերս և տարբեր շոուներով փորձում են լուսաբանվել՝ հատկապես իրենց ֆորպոստ Լրագիր.ամ-ի միջոցով: Դրա մասին 4-րդ կետում:



4. Քաղաքացիական պայքարի լոզունգի տակ քաղաքականություն քիթը կոխածները զբաղված են ոչ այլ ինչով, քան Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին քննադատելով, հասարակությանը քաղաքական ուժերին չվստահելու, բոյկոտելու, քաղաքական ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ գործընթացներից հիասթափեցնելու և հետ քաշելու «սուրբ գործով»:

Միայն կույր պետք է լինես, չհասկանալու , որ ոչ այլ ինչ է, քան նոր քաղաքական ուժ ձևավորելու փորձ՝ ոչնչացնելով մյուսներին:

Միայն կատարյալ ապուշ պետք է լինես, որ կարծես, թե երկիրը կարող է կառավարել ոչ թե քաղաքական ուժը, այլ քաղհասարակությունը: Ընդդիմություն պետք է լինի ոչ թե քաղաքական կուսակցությունը, այլ քաղհասարակությունը:

Ցույց տվեք ինձ քարտեզի վրա մի երկիր, որտեղ իշխանությունը կուսակցական չէ: Ցույց տվեք ինձ քարտեզի վրա մի երկիր, որտեղ ՔԱՂԱՔԱԿԱՆ օրակարգով հանրահավաքները «կուսակցականացված չեն»:

Այս նորելուկ պայքաչիներից մեկի հետ այսօր ընդհարում հենց Ազատության հրապարակի տրիբունին: Նա եկել էր, որ ի՞նչ աներ: Որ օգտվելով հավաքված բազմությունից փորձեր իր ԳԻԾԸ փաթաթել մարդկանց վզին՝ պայքարը տանելով այլ ուղղությամբ: Բայց նա հաշվի չառավ, որ հրապարակում կանգնած էին մարդիկ՝ գյուղերից, տարբեր քաղաքներից, որոնք եկել են, որովհետև ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ Րաֆֆիին և չեն ճանաչում ոչ իրենց, ոչ էլ իրենց մեջքի հետևում դեռ բացահայտվել չցանկացող ուժերին: Նրան դուրս հրավիրեցին հանրահավաքից:



5. Ընդդիմադիր դաշտը ունի վերջին հնարավորությունը՝ մի կողմ դնել անձնական տարակարծությունները, կասկածները, նկռտումները և գնալ կանգնել մարդկանց կողքը: Վաղը՝ 17:00-ին:



Դեռ այսքանը»:



Իզաբելլա Աբգարյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից