Խոշոր վթար Տաշիրում. 3 զոհ, 10 վիրավոր

Խոշոր վթար Տաշիրում. 3 զոհ, 10 վիրավոր
Այսօր ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ժամը 20.20-ի դրությամբ կա 3 զոհ և 10 վիրավոր: Պարզվել է, որ Երևան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ զոհվել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: