Ամերիկյան հնդկացիների իմաստնությունը

Ամերիկյան հնդկացիների իմաստնությունը
Լավ մարդը լավ նշաններ է տեսնում:



Որպեսզի լսես ինքդ քեզ, լուռ օրեր են պետք:



 



Որպեսզի հասկանաս ինքդ քեզ, շփվիր լեռնային քարերի հետ:



 



Եթե զգում ես, որ մեռած ձի ես քշում, իջիր վրայից:



 



Երբ Մեծ հոգին նոր օր է տալիս, տալիս է այն բոլորին:



 



Անգամ սատկած ձուկն է լողում հոսանքի ուղղությամբ:



 



Նա, ով լռում է, երկու անգամ ավելի շատ գիտի, քան շատախոսը:



 



Կյանքը նման է Բիզոնի շնչառությանը ձմռանը:



 



Ուրիշներին քննադատելուց առաջ նախ նայիր քո հետքերին:



 



Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում:



 



Հիշիր, որ մարդը նույնպես կենդանի է, միայն թե խելացի կենդանի:



 



Երեխան հյուր է քո տանը, կերակրիր, ուսում տուր եւ բաց թող:



 



Հոգին ծիածան չի կապի, եթե աչքերն արցունք չեն տեսել:



 



Հարցրու սրտիցդ, պատասխանը լսիր սրտիցդ:



 



Մահ չկա, կա տեղափոխություն մի աշխարհից մյուսը:



 



Խոսիր երեխաներիդ հետ, երբ նրանք հաց են ուտում, եւ ձեր ասածները կմնան նրանց հետ անգամ ձեր մահից հետո:



 



Յուրաքանչյուր մարդու ներսում կռվում են չար եւ բարի գայլերը:



 



Աշխարհում ամեն ինչ ունի իր երգը: