Ֆիլմաշար` Մոնսերատ Կաբալիեի հայաստանյան այցի մասին

Ֆիլմաշար` Մոնսերատ Կաբալիեի հայաստանյան այցի մասին
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի Հայաստան եւ Ղարաբաղ կատարած այցի մասին ֆիլմաշար է պատրաստվում, որը դեռ նախնական փուլում է:



 



Դեռ պարզ չէ, թե տեսաշարի տեւողությունը քանի րոպե կլինի, որովհետեւ ռեժիսորն իսպանացի է, ով երգչուհու հետ եկել էր Հայաստան:  Տեսաշարը պատրաստելու միտքը աստղագետ Գարիկ Իսրայելյանինն է` երգչուհու համերգը Երեւանում նախաձեռնած կազմակերպիչներից, ում միջոցով իրականացվում է ֆիլմի գաղափարը: Ֆիլմում ներառվելու են Ղարաբաղ, Երեւան կատարած այցելությունների, Վեհափառի, ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ հանդիպումների կադրերը, նաեւ այն վայրերը` Գանձասար, Ծիծեռնակաբերդի համալիր, որտեղ եղել է երգչուհին: