Սունդուկյան թատրոնը մեկնում է հյուրախաղերի

Սունդուկյան թատրոնը մեկնում է հյուրախաղերի

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն օգոստոսի 8-16-ը մեկնում է հյուրախաղերի Բաթումի քաղաք: 40 հոգուց բաղկացած թատերական կազմը Բաթումի է մեկնում տեղի Պետական երաժշտական կենտրոնի հրավերով, որի բեմում թատրոնի խաղացանկից ներկայացնելու են «Կովկասե կավճե շրջանը» եւ «100 տարի անց» ներկայացումները, որոնց բեմադրիչն է թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը: Ներկայացումները նվիրված են եւ անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում: