Նախարարը որոշ մարզերի բնակիչներին հորդորել է զգույշ լինել

Նախարարը որոշ մարզերի բնակիչներին հորդորել է զգույշ լինել

Կառավարության նիստն այսօր վարել է  փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է արձակուրդում: Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է  եկել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` փոխանցելով` գյուղացիների համար եղանակը նոր տհաճ անակնկալներ է պատրաստել, որոնց պետք է դիմագրավել։ Օգոստոսի 15-21-ը Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես՝ Կոտայքում, Գեղարքունիքում և Արմավիրում ուժեղ քամիներ են սպասվում: Նախարարը նշված մարզերի բնակիչներին հորդորեց զգույշ լինել։