Հայաստանն ամենավարակված երկիրն է

Հայաստանն ամենավարակված երկիրն է

«Կասպերսկու լաբորատորիան» հրապարակել է այն երկրների «սև ցուցակը», որոնք առավել խոցելի են ինտերնետային վիրուսների վտանգի առաջ: Այդ ցանկի առաջին տասնյակում ԱՊՀ երկրներն են և Վիետնամը: Սակայն «պատվավոր» առաջին տեղը վերապահվել է Հայաստանին: Պարզվում է, որ հատկապես մեր երկրի համացանցից օգտվողների 53,9 տոկոսը պարբերաբար բախվում են վտանգավոր ծրագրերի հետ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է (52,9 տոկոս), երրորդը Ղազախստանն է (52,8 տոկոս):