Աշխատավարձերի բարձրացման հետ կապված՝ իշխանություններն անհարմար դրության մեջ են

Աշխատավարձերի բարձրացման հետ կապված՝ իշխանություններն անհարմար դրության մեջ են

Աշխատավարձերի բարձրացման հետ կապված Սերժ Սարգսյանի խոստումների եւ կառավարության հայտարարած թվերի անհամապատասխանությունն անհարմար վիճակի մեջ է դրել իշխանություններին: «Տեղի կունենա բարձրացում՝ ըստ նախագահի հնչեցրած թվերի: Աշխատավարձերի բարձրացումը սկսում ենք ուժային կառույցներից, մյուսներինը տեղի կունենա հուլիսի 1-ից, այստեղ տարընթերցում չկա, այն է, ինչ հանրապետության նախագահը հրապարակել էր՝ կա աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում»,- երեկ ասել է Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ կառավարության նշած 40 տոկոսը «միջինացված աճն է»: Մինչդեռ Գալուստ Գրիգորիչը պարզաբանել է. «Մենք համոզված էինք, որ  համապատասխան բյուջե կունենանք եւ այնպիսի տնտեսական զարգացումներ, որ հնարավորություն կտա, որ ժամ առաջ շուտ բարձրացնենք, բայց անընդհատ ակնարկել ենք աշխարհում տեղի ունեցող տնտեսական անհաջողությունների ու փորձությունների մասին, դրա հիմնական պատասխանը կտա կառավարությունը ԱԺ-ում»: