«Greenpeace»-ի գործը հասավ Նիդեռլանդներ

«Greenpeace»-ի գործը հասավ Նիդեռլանդներ

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ իր երկիրը կդիմի ՄԱԿ ծովայի իրավունքի գծով Միջազգային տրիբունալին, եթե Ռուսաստանն ազատ չարձակի Արկտիկայում ձերբակալված բնապահպան ակտիվիտսներին:



Դրա հետ մեկտեղ, վարչապետը նշել է, որ դեռևս վաղ է խոսել Նիդեռլանդների թագավորի՝ Վիլեմ-Ալեքսանդրի և նրա կնոջ՝ Ռուսաստան կատարելիք այցի չեղյալ հայտարարման մասին:



«Թագավորը չպետք է իրավիճակի պատանդ դառնա, նա չի կարող նման հարցերը ինքնուրույն որոշել, ամեն ինչ կախված է քաղաքական գործիչներից», - հայտարարել է Ռյուտտեն:



Տեղեկացնենք, որ Նիդեռլանդների թագավորական զույգը Սանկտ-Պետերբուրգ է ժամանելու՝ ռուս-նիդեռլանդական Խաչված տարվա ավարտի հետ կապված արարողություններին մասնակցելու նպատակով: