Անքնության պատճառներն ու հետևանքները՝ ըստ գերմանացի մասնագետների

Անքնության պատճառներն ու հետևանքները՝ ըստ գերմանացի մասնագետների

Օրերս Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ավարտված՝ Քնագիտության գերմանական ընկերակցության (DGSM) ամենամյա նիստում, դրա անդամները ներկայացրել են զեկույց, համաձայն որի, Գերմանիայի մոտ 7.4 մլն քաղաքացի տառապում է քնի խանգարմամբ, ինչը աշխատանքում մշտական գերծանրաբեռնվածության հետևանք է ու առաջին հայացքից ոչ այնքան անվնաս:



Ընկերակցության փորձագետները հետևյալ կերպ են կառուցում տրամաբանական շղթան՝ մարդիկ հոգնում են աշխատավայրում ու դրա հետևանքով վատ են քնում, իսկ հաջորդ օրը, լինելով արդեն սթրեսային վիճակում, ամեն ինչ անում են նորից: Նման կերպ խնդիրները կուտակվում են՝ ինչպես ձնագունդ: Արդյունքում կարող է սկսվել դեպրեսիա, որը վաղուց արդեն անվանում են «գերմանացիների ազգային հիվանդություն», քանի որ, ինչպես հայտնի է, գերմանացիներն առավելապես են հակված աշխատանքին լիովին նվիրվելու միտմանը: