Ֆիլմ՝ Ֆրեդի Մերկյուրիի կյանքի վերջին տարիների մասին

Ֆիլմ՝ Ֆրեդի Մերկյուրիի կյանքի վերջին տարիների մասին

Անգլիական  «Queen» ռոք խմբի անդամները հայտարարել են, որ բրիտանացի դերասան Բեն Ուիշոյին դիտարկում են որպես Ֆրեդի Մերկյուրիի կյանքի վերջին տարիների մասին պատմող ֆիլմում նրա դերակատարման լավագույն թեկնածու: Այդ մասին հայտնել է խմբի հարվածող Ռոջեր Թեյլորը՝ «The One Show» հեռուստահաղորդմանը իր տված հարցազրույցում:



 



Ի սկզբանե Մերկյուրիի դերակատարման համար թեկնածու էր ընտրվել Սաշա Բարոն Քոենը, սակայն այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել նախագծից, քանի որ նա ստեղծագործական բնույթի տարաձայություններ էր ունեցել «Queen»-ի անդամների հետ, որոնք հանդիսանում են ֆիլմի պրոդյուսերները: Տեղեկացնենք, որ նոր ստեղծվող ֆիլմի պրոդյուսեր է նաև Ռոբերտ դե Նիրոն: