Աբխազական երկաթուղու վերագործարկման համար ռեալ քայլեր կարվեն

Աբխազական երկաթուղու վերագործարկման համար ռեալ քայլեր կարվեն

Վրաստանում երեկ տեղի ունեցած ընտրություններից, օրթոդոքս-արեւմտամետ Սահակաշվիլու հեռացումից, լոյա-ռուսամետ Մարգելաշվիլու ընտրությունից հետո ռեալ քայլեր են արվելու աբխազական երկաթուղու վերագործարկման ուղղությամբ: Խնդրի շուրջ նախնական պայմանավորվածություններ են եղել ոչ միայն հայաստանյան եւ վրացական կողմերի միջեւ, մասնավորապես Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած այցի շրջանակներում, այլեւ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ: