Ով է մեկնելու Վիլնյուս

Ով է մեկնելու Վիլնյուս

Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռեւս ուժի մեջ էր Սերժ Սարգսյանի` անձամբ Վիլնյուս մեկնելու մտադրությունը:



«Բայց եթե Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ համանախագահները, առաջին հերթին ռուսական նախաձեռնությամբ, հանդես գան կլասիկ առաջարկությամբ, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի մտադրությունն ինչ-ինչ կարեկտիրովկաների ենթարկվի»:



 



Չմոռանանք, որ Վիլնյուսի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու «ցանկությունը բխում է» Ռուսաստանի «սրտից»: Վերջինս անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ամենացածր մասնակցությունն ունենա այդ գագաթնաժողովին: Նախնական պայմանավորվածությամբ, Վիլնյուս պետք է մեկնեն Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



 



Նրանցից մեկ օր առաջ` նոյեմբերի 28-ին, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների  արտաքին հանձնաժողովների նախագահների նիստին մասնակցելու նպատակով Վիլնյուս է մեկնելու ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նիստի ընթացքում դեկլարացիա պետք է հղվի հաջորդ օրը մեկնարկող ԵՄ գագաթնաժողովին: