Ոստիկանությունը գործի է անցել․ակտիվիստները բերման են ենթարկվում

Ոստիկանությունը գործի է անցել․ակտիվիստները բերման են ենթարկվում

Վաղ առավոտից մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվում ոստիկանություն։ Ոոստիկանությունը փորձում է բերման ենթարկել ակտվիստների, որոնք այսօր մասնակցելու են Ռուսաստանի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, որը կայանալու է Ազատության հրապարակում ժամը 13։00-ին։



Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ոստիկանությունից այցելել են իրենց բնակարան և տեղյակ պահել, որ «երեկ Ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ Ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ Քաղաքային վարչություն»։




Հույս ունեմ որ այս միջադեպը կապ չունի այսօր նախատեսվելիք միջոցառման հետ (ինչպես արդեն գիտեք Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ-ն ևս այսօրվա ` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է):




Այնուամենայնիվ բոլոր իմ ընկերներին, մեր կազմակերպթյան անդամներին և համակիրներին կոչ եմ անում այսօր ժամը 13.00-ին լինել Ազատության Հրապարակում, որտեղից կմեկնարկի ՀՀ Քաղաքացիների հավաքը:



Այս պահին ոստիկանությունում են նաև մի շարք այլ ակտիվիստներ։