Նախագահականի մոտից առևանգել են բողոքող ընտանիքին․Պուտինն է գալիս

Նախագահականի մոտից առևանգել են  բողոքող ընտանիքին․Պուտինն  է գալիս

Խուդոյանների ընտանիքը, որոնք նոյեմբերի 28-ից բողոքի ակցիա է անցկացնում նախագահականի դիմացի մայթին,  մեր տեղեկություններով այսօր ուժով հեռացվել է ակցիայի վայրից։ 06։15-ի սահմաններում քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին և նրանց 4 երեխաներին և բռնի ուժ գործադրելով նրանց  մտցնել սև մեքենաները և հեռացել։ Ականատեսների խոսքով անհայտ անձինք տարել են ամուսիններին և նրանց 3 մանկահասակ աղջիկներին։



Վերջիններս չեն նկատել, որ ակցիայի վայրում է նաև զույգի 8 ամսական որդին։