Հրկիզել է տունը տանտիրոջ հետ նախկինում ունեցած խնդիրների պատճառով

Հրկիզել  է տունը տանտիրոջ հետ նախկինում ունեցած խնդիրների պատճառով

Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ նոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:



Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:



Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատճառված վնասի չափը կազմում է 1.000.000 դրամ:



Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է, որը կատարել է 1961 թ. ծնված Գուրամի Մ.-ն: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով:



Կատարվում է քննություն: