Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, վերլուծելով 1991 թ-ից մինչև այսօր մեր Հայրենիքում վարվող ներքին քաղաքականությունը, արձանագրում է.



 



1.Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը: Այս համակարգը կոչված է հարուստին հարստացնելու և աղքատին ավելի աղքատացնելու:



 



2.Վերջին 24 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունների թեթև ձեռքով ոչնչացվել և օտարին է հանձնվել Հայաստանի ազգային հարստությունը, որը հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության կարևորագույն՝ բաղկացուցիչ մաս:



 



3.Հայաստանն այլևս սուվերեն պետություն չէ ներքին ռեսուրսների օգտագործման առումով: Առկա համակարգը կուլ է տվել Հայաստանի էներգետիկ, հանքարդյունաբերական, արտադրական համակարգերը, տեղական արտադրողը խեղդված է, իսկ Հայաստանից ամեն տարի դուրս են բերվում միլիարդավոր դոլարների հասնող գումարներ:



 



4.Հայաստանում առկա է ընկերային անարդարության մի համակարգ, որը երկիրը տանում է դեպի գաղութացման:



 



5.Հայաստանում շատ մեծ թվերի է հասնում արտագաղթն ու գործազրկությունը, իսկ աշխատավոր զանգվածը, որի հիմնական գործատուն օլիգարխիան է, զրկված է սեփական իրավունքները պաշտպանելու գեթ մեկ տարրական հնարավորությունից:



 



6.Հայաստանում չեն գործում աշխատավոր մարդուն պաշտպանելուն ուղղված արհմիությունները, խախտված է  վիճակում է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը:



 



Ելնելով այս ամենից և փաստելով, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ՍԴՀԿ-ն կոչ է անում բոլոր ձախ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին օր առաջ համախմբվել և ստեղծել  ամուր և միասնական միություն՝  հանուն սոցիալական արդարության և օլիգարխիկ համակարգի դեմ քաղաքական պայքար սկսելու համար: Այս նպատակով ՍԴՀԿ-ն սկսում է խորհրդակցություններ առանց բացառության բոլոր ձախ ուժերի, այդ թվում նաև ձախակողմյան գաղափարախոսություն կրող անհատների հետ, ընդհանուր միասնական պլատֆորմ ստեղծելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն 2014 թ-ի սկզբին կտեղեկացնի հանրությանը իր գործողությունների և անելիքների մասին:



 



ՍԴՀԿ  մամլո դիվան