«Ուժեղ, էնքան ուժեղ, որ պատրաստ եմ շարքում նորից որպես զինվոր պայքարել»

«Ուժեղ, էնքան ուժեղ, որ պատրաստ եմ շարքում նորից որպես զինվոր պայքարել»

Գեներալ Մանվելն ու «կից» գեներալ Սեյրանը երեկ վաղ առավոտից խորհրդարանում էին: Գեներալը շատ լավ տեսք ուներ, խնամված էր, տրամադրությունը՝  բարձր, մի քիչ լրագրողներից էր բողոքում, որ «շառ-շուռ են անըմ»: Իսկ իրեն ողջունելու եկածներին` Սամվել Լիմինդրովիչին, Արտաշես Մամիկոնիչին` բոլորին բարեւում, ողջագուրվելու պահին էլ ֆրանսիական ակցենտով ասում էր` «Ֆրանսայի պես` Ֆրանսայի պես», ասել է թե` երեք անգամ այտը այտին պետք է ողջագուրվել իր հետ այլեւս:



Եկել եք գազի համաձայնագրին կողմ քվեարկեք, որ եղած-չեղածը տանք ռուսների՞ն՝ հարցրինք: «Որ հնարավորություն ունենայինք՝ ոչ մեկին ոչ մի բան չտայինք, շատ լավ կըլներ, բայց դե հըմի` կյանք ա, բարեկամական կամ աշխատանքային հարաբերություններ ա, այո, պտի փոխադարձ լինի, իրանք մեզ են տարբեր բաներով  աջակցում, մինչեւ` է՜, ռազմական կամ սահմանների պաշտպանության, մենք էլ որոշ բաներ պետք է իրանց հետ համագործակցենք»: Լավ եք, չէ՞, գեներալ: «Ուժեղ, էնքան ուժեղ, որ պատրաստ եմ շարքում նորից որպես զինվոր պայքարել»: Շա՞տ չուզող ունեք:



«Նաաբարոտ` սաղ ուզում են, տենում ես՝ հենց մի բան ա ըլնում, սաղ ազգով ինձնով են հետաքրքրվում»: